Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Հակամանրէային օճառի «անակնկալները»

Հակամանրէային օճառի «անակնկալները»

Բոլորն էլ համամիտ են այն համոզման հետ, որ տարբեր հիվանդություններից խուսափելու համար, անհրաժեշտ է ձեռքերը լավանալ: Սակայն պարզվում է, որ այս «մաքուր» գործում պետք չէ չափն անցնել:

 

Ժամանակակից հակամանրէային օճառներն իրենց կազմության մեջ ունեն այնքան շատ մաքրող փրփուրներ, որոնք կարող են որոշակի վտանգավորությամբ օժտված լինել:

 

Հակամանրէային օճռաների շատ տեսակների մեջ հիմնական բաղադրատարրը տրիկլոզանն է:  Գիտնականներիր կարծիքով, հատկապես,  դա է հորմոնային մակարդակի խանգարման, դեղպատրաստուկների նկատմամբ բարձր կայունության, ալերգիայի զարգացման պատճառ հանդիսանում: Բացի այդ, տրիկլոզան հայտանաբերվել է մեզ շրջապատող միջավայրում և, իհարկե նաև, մեր օրգանիզմում:

 

Իսկ ինչ է տրիկլոզանը

 

Մինչև XX դարի 80-ական թվականները բժիշկները տրիկլոզանն օգտագործում էին վիրահատություններից առաջ, ձեռքերը լավանալու նպատակով: Սակայն, արդեն 2001թ. քիմիական այս միացությունը դարձավ լվացող միջոցների հիմնական բաղադրատարրը, տարբեր մակերեսների, այդ թվում նաև` մաշկի վրա մանրէների ոչնչացման նպատակով: Ձեռքերի համար նախատեսված հեղուկ օճառի մեջ  տրիկլոզանի պարունակությունը 76% է:

 

Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հետազոտություն է անցկացրել` ընդհանուր օգտագործման արդյունաբերական ապրանքների մեջ տրիկլոզանի անվտանգությունը որոշելու համար: Արդյունքն այնպիսին է, որ կասկած է առաջանում դրա կիրառման նպատակահարմարության առումով: Չէ որ ապացուցել են, որ սովորական օճառը ոչնչով բացարձակապես չի զիջում հակամանրէային օճառին:

 

2004-ից իրավիճակն ընդհանրապես օրհասական դարձավ. մարդու օրգանիզմում տրիկլոզանի քանակությունը մոտ 50%-ով ավելացավ: Այն հայտնաբերվեց և մեզի մեջ, և պլազմայում, տրիկլոզանի առկայության հետքեր գտան նույնիսկ 97% ամերիկուհիների կրծքի կաթի մեջ: Այս քիմիական միացության բարձր քանակությունը կարող է հանգեցնել տեստոստերոնի մակարդակի բարձրացման, հրահրելով քաղցկեղ, նվազեցնելով ծնելիությունը, առաջացնել բնածին արատներ:

 

Հակամանրէային օճառի օգտագործումը գիտնականների  մոտ տարբեր կարծիքներ է առաջացրել: Մի հետազոտության արդյունքների համաձայն, հակամանրէային օճառը կարող է նվազեցնել մանրէների տարածումը: Մեկ այլ հետազոտություն ապացուցում է, որ վնասակար մանրէների ոչնչացումը վերացնում է նաև օրգանիզմին անհրաժեշտ օգտակար մանրէները: Եվ, բացի այդ, ապացուցվել է նաև, որ սովորական օճառն ունի այն նույն արդյունքը, ինչը հակամանրէայինը:

 

Եթե հաճախակի օգտագործվի տրիկլոզանի պարունակությամբ օճառ, ապա դա կարող է հանգեցնել այն բանի, որ շուտով կդրսևորվեն, այսպես կոչված, գերմանրէներ, որոնք կայուն կլինեն հակաբիոտիկների և որոշ ախտահանող միջոցների նկատմամբ:

 

Երեխաների համար «միշտ չափից ավելի մաքուր լինելն» այնքան էլ օգտակար չէ: Չէ որ իմունային համակարգը նրանց մոտ դեռ նոր է զարգանում: Եվ այն միջավայրը, որն այնքան հիգիենիկ է, հաճախ արգելանք է դառնում այն սովորական մանրէների համար, որոնք նպաստում են երեխայի իմունիտետի զարգացմանն ու ամրապնդմանը: Իհարկե, ներկայումս կարող են օգտագործել պոլիօքսիդներ և այլ իմունախթանիչներ, սակայն առավել դյուրին և արդյունավետ է երեխային մեծացնել նորմալ միջավայրում, այլ ոչ թե ինչ-որ չափից ավելի ախտահանված աշխարհում:

 

Հիմնական խնդիրն այն է, որպեսզի երեխայի մոտ սովորություն դառնա ձեքերը միշտ լվանալը: Եվ հասկանալ, որ այն, ինչ մեզ «հաղորդում է կապույտ էկրանը», միշտ չէ, որ ճշմարիտ է:

 

Այնպես որ, ավելի լավ է նախապատվությունը տալ մեզ այնքան ծանոթ  օճառին, որը կարելի է վստահորեն օգտագործել և չվախենալ քիմիական նյութերի մատուցած անակնկալներից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. .liveinternet.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ